Դինամիկ թեստավորման համակարգ

Նկարագրություն

DynTest-ը դինամիկ թեստավորման համակարգ է, որը հարցերը ընտրում է հարցվողի պատրաստվածությանը համապատասխան և պահպանում է առաջընթացը։ Համակարգն ապահովում է թեստեր, ինտերակտիվ խաղեր, ուսումնական նյութեր և արդյունքների դիտարկում մեկ միջավայրում։

Նպատակ

Համակարգի նպատակն է ապահովել հեշտ և արագ թեստավորում, նպաստել սովորողների գիտելիքների պարզեցված և արդար գնահատմանը, խթանել ուսումնական գործընթացի արդյունավետությունը՝ խաղային և դինամիկ առաջադրանքների միջոցով։

Ինտեգրելի հարմարվողականություն

Հեշտորեն միանում է տարբեր ուսումնական միջավայրերի և դասարանների հետ։

Արդյունքների վերլուծություն

Արդյունքների հիման վրա հետևում է սովորողի առաջընթացին։

Ժամանակի կառավարում

Ժամանակաչափեր և փուլեր՝ առաջադրանքների հստակ կազմակերպման համար։

Հուսալի և անվտանգ

Պահպանում է օգտատիրոջ արդյունքները և ապահովում անվտանգ մուտք։